Թուրքիան նախատեսում է մինչև 2050 թվականը կառուցել առնվազն 12 միջուկային ռեակտոր

Թուրքիան նախատեսում է մինչև 2050 թվականը կառուցել առնվազն 12 միջուկային ռեակտոր

Թուրքիան նախատեսում է մինչև 2050 թվականը կառուցել առնվազն 12 միջուկային ռեակտոր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Ստամբուլում կայացած «Դարի երիտասարդություն․ էներգետիկա» միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ չնայած էներգետիկ համաշխարհային ճգնաժամին՝ Թուրքիան էներգամատակարարման լուրջ խնդիրների չի բախվել։

«Ազգային էներգետիկա՝ 2040» ռազմավարության շրջանակում Անկարան մտադիր է նաև զգալիորեն ավելացնել վերականգնվող էներգետիկայի հզորությունները։

Leave a comment