Քաղաքական հաշվեհարդարը հասել է կալանավայրեր. ազգային օրակարգի ուժերի համատեղ հայտարարությունը

Ազգային օրակարգի շուրջ համախմբված քաղաքական ուժերը հանդես են եկել խիստ մտահոգություն և վրդովմունք հայտնող հայտարարությամբ՝ ՔԿՀ-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Ստորև ներկայացվում է հայտարարության բնօրինակ տեքստն ամբողջությամբ՝  

«Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:  

Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծված քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է: Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին. մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք:  

Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրանց ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները:  

• Խիստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը:

• Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին անվերապահորեն դատապարտել այս դեպքը:

• Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեգրող քաղաքական հետապնդումների պրակտիկային:  

Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը: Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment