Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Կովոսոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկու պետությունների միջև քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին՝ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության խորացման և համատեղ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է չօգտագործված մեծ ներուժ:
Բացի երկկողմ օրակարգից, Փաշինյանն ու Կուրտին մտքեր են փոխանակել տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հաստատման արդյունքում։