«Գորշ կարդինալը». Վահե Հովհաննիսյանի դերն ու Ծառուկյանի կալանավորումը

Հետընտրական շրջանում երբեմնի ազդեցիկ ու ընդդիմադիր ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները փաստում են՝ բացառապես փողի ու նեղ անձնական շահերի համար համախմբումը երկար կյանք ունենալ չի կարող, հատկապես, որ այդ «կռուգում» հավաքվում են մարդիկ, որոնք երկակի խաղեր են խաղում։ 

 

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, որքան էլ «սպասելի» էր, միևնույն ժամանակ նաև բազմաթիվ հարցեր էր առաջ քաշում։ Դրանցից գլխավորն այն էր, թե ի վերջո ինչ նպատակ էր հետապնդում գործող իշխանությունը 70-ամյա Ծառուկյանին գետնին տապալելով և կալանավորելով։ Մի կողմ թողնենք տնտեսական այն մեղադրանքները, որոնք առաջադրված են Ծառուկյանին, և խոսենք քաղաքական ու մերձբհկակական շրջանակների զարգացումներից։ Ի վերջո մերձբհկակական շրջանակներից ով էր խորհուրդ տալիս Գագիկ Ծառուկյանին համագործակցել «Մայր Հայաստանի» հետ, ով էր խորհուրդ տալիս ԲՀԿ ղեկավարին Նիկոլ Փաշինյանին «մտցնել» առյուծների վանդակը և այլն։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն այդ իրավախորհրդատուն ԲՀԿ-ի «գորշ կարդինալ» անունը ստացած Վահե Հովհաննիսյանն է, ով, իբր թե հանդես է գալիս ընդդիմադիր հայացքներով, բայց դրանք սկսվում և ավարտվում են բացառապես ոչինչ չասող հոդվածներով, որոնք Հովհաննիսյան Վահեն հանձնում է թղթին, իսկ այդ «թղթերը», որոշների ոչ այդքան թեթև ձեռքով նույն արագությամբ հասնում յուրային լրատվամիջոցների էջերին։ Այս մասին առավել հանգամանալից կներկայացնենք հաջորդիվ։

 

Հիմա շարունակելով Հովհաննիսյան Վահեի՝ ԲՀԿ-ի դիրքերը թուլացնելու, Գագիկ Ծառուկյանին բանտի ճանապարհ ուղղորդելու խորհուրդների թեման, նշենք, որ մեր տեղեկություններով մի շարք ԲՀԿ-ականներ ևս հենց նրան են վերագրում կուսակցությունը քանդելու, և ընդհանրապես ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատու և մեղավոր են հռչակում։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանն արգելել է ընտանիքի անդամներին ԱԱԾ «պադվալում» իրեն տեսակցել, նա «դրսի» զարգացումներից շատ բաներ տեղյակ չի, իսկ փաստաբանների միջոցով հասնող տեղեկատվությունը ևս վերահսկում են Վահե Հովհաննիսյանն ու իր շուրջը հավաքված մեկ-երկու մարդ։ Ստացվում է՝ Ծառուկյանը շարունակելով մնալ բանտում, ամեն օր կորցնում է ոչ միայն իր ունեցվածքն, այլև՝ երբեմնի հզոր կուսակցությունը, և այդ ամենը «շնորհիվ» ապաշնորհ խորհուրդների, որոնք գուցե և միտումնավոր են տրվել, նույն այն կենտրոնի ցուցումով, որտեղ և հիմա Գագիկ Ծառուկյանն է։

Leave a comment