Հորմուզի նեղուցով անցնելիս նավեր են բռնկվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտնել են երկու նավթատար նավերի պայթյունների և հրդեհների մասին։

Ըստ իրանական կողմի՝ այդ նավերը փորձել են անցնել Հորմուզի նեղուցով՝ օգտվելով «արգելված» երթուղուց։

Նավերից մեկը՝ սուպերտանկերը, բախվել է ծովային ականի։ Երկրորդ նավը, որը, ըստ ենթադրությունների, շարժվելիս է եղել ամերիկյան կործանիչների քողի ներքո՝ նեղուցը գաղտնի հատելու նպատակով, նույնպես բռնկվել է և կորցրել ընթացքը։

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ երկու տանկերներն էլ անջատել էին իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը։ Իրանական կողմի տվյալներով՝ նավերը ներկայումս գտնվում են Հորմուզի նեղուցի հարավային ափի մոտակայքում և շարունակում են այրվել։

Leave a comment