Դանիան Ուկրաինային է ուղարկում նոր օգնության փաթեթ, որը բաղկացած է 4.8 միլիարդ դանիական կրոն (մոտ 643 միլիոն եվրո) արժողությամբ ռազմական սարքավորումներից․ այս մասին հայտարարել է արտաքին քաղաքականության կոմիտեի նիստից հետո արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
Այս օգնության մասին հայտարարությունը հնչում է Ուկրաինայի նախագահի՝ Կոպենհագեն կատարած այցի ֆոնին։
«Այսօր մենք կոմիտեի հետ քննարկեցինք Ուկրաինային տրամադրվող 32-րդ օգնության փաթեթը, որը կազմում է 4.8 միլիարդ կրոն ռազմական սարքավորումներ»,- ընգծել է Ռասմուսենը։
Կոպենհագենում կայանալիք հանդիպումներին մասնակցելու են նաև Սկանդինավյան երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։