«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Կուբարսին ճանաչվել է 2026թ․ Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և արժանացել իտալական Tuttosport-ի Golden Boy ամենամյա մրցանակին։

Այս տարի 19-ամյա Կուբարսին Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն ու ճանաչվել էր աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ «Բարսելոնային» էլ պաշտպանն օգնել էր դառնալ Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր:

Tuttosport-ը Golden Boy մրցանակը հանձնում է 2003 թվականից: Անցած տարի Golden Boy-ին արժանացել էր Փարիզի ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Դեզիրե Դուեն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment