Պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 10-ին, ժամը 14։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ի փակուղում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։07-ին։
ՆԳՆ-ին տեղեկացնում են, որ պայթյունի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։