Հստակեցվել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների գործառույթները․ որ հարցերով կարող են դիմել քաղաքացիները

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, թե կենսաչափական նոր համակարգի ներդրումից հետո ինչ գործառույթներ են շարունակում իրականացնել ծառայության տարածքային ստորաբաժանումները


ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, թե կենսաչափական նոր համակարգի ներդրումից հետո ինչ գործառույթներ են շարունակում իրականացնել ծառայության տարածքային ստորաբաժանումները։


ՄՔԾ-ի հաղորդմամբ՝ տարածքային ստորաբաժանումները շարունակում են սպասարկել հետևյալ հարցերը․


-Հանրային ծառայությունների համարանիշի հետ կապված հարցեր,


-Ընտրություններին, մասնավորապես՝ ընտրողների ցուցակներին առնչվող հարցեր և տեղական ռեգիստրի վարում,


-Բնակության հասցեով հաշվառում և հաշվառումից հանում,


-Բնակչության պետական ռեգիստրում անձանց տվյալների ճշգրտության հետ կապված աշխատանքներ,


-ՄՔԾ լիազորությունների շրջանակում խորհրդատվության և աջակցության տրամադրում։


Միաժամանակ ծառայությունը հիշեցրել է, որ նոյեմբերի 1-ից անձնագրերի և նույնականացման քարտերի ստացման համար նախագրանցման, կենսաչափական տվյալների հավաքագրման, փաստաթղթերի տպագրման և քաղաքացիներին հանձնման գործառույթներն իրականացնում է «HayPass» ընկերությունը։


Leave a comment