Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կատարը արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից հակամարտության դիվանագիտական կարգավորմանը հավատարիմ լինելու վերաբերյալ դրական հայտարարություններ՝ չնայած լրատվամիջոցներում շրջանառվող՝ մոտալուտ ռազմական հարվածի մասին տեղեկություններին։
Այս մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ մամուլի և հաղորդակցության վարչության տնօրեն Իբրահիմ Սուլթան ալ-Հաշիմին։
«Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվում մոտալուտ հարվածի մասին։ Սակայն մենք տեսնում ենք, որ միջնորդական ջանքերը շարունակվում են, և երկու կողմերից էլ դրական հայտարարություններ են հնչում ճգնաժամի դիվանագիտական լուծման անհրաժեշտության վերաբերյալ», – ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։