Արխանգելսկում կամրջի փլուզման հետևանքով գնացքի վագոններ են դուրս եկել ռելսերից

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզում կամրջի հատվածի փլուզման հետևանքով բեռնատար վագոններ են դուրս եկել ռելսերից, հայտնել է «Հյուսիսային երկաթուղի»-ի մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երկաթուղագծի Չերեմուխա–Վիլեդ հատվածում՝ Երևանի ժամանակով առավոտյան 6:10-ին։

«Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Այս հատվածում երթևեկությունը դադարեցված է։ Դեպքի վայր են ուղարկվել վերականգնողական գնացքներ», – հայտնել է «Հյուսիսային երկաթուղի»-ից։

Մարզային կառավարությունը ստեղծել է օպերատիվ աշխատանքային խումբ, իսկ մարզի տրանսպորտի նախարարը մեկնել է դեպքի վայր։

Leave a comment