Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը։ Նա Ստեփանավանի ավագանու ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը և կալանավորվել էր քվեարկությունից ընդամենը չորս օր առաջ։
Պահանջում ենք Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների անկախ և անաչառ քննություն։ Պաշտոնյաների գործողություններն ու հնարավոր անգործությունը պետք է իրավական գնահատական ստանան։ Իշխանությունները պարտավոր են պարբերաբար տեղեկացնել հանրությանը քննության ընթացքի մասին և հրապարակել դրա արդյունքները։
Խորապես ցավակցում ենք Արսենի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին։
Լույս իջնի Արսենի հոգուն։
ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)