Իսպանիայում ոստիկան է կյանքից հեռացել պայթյունի հետևանքով

Իսպանիայի Օվիեդո քաղաքում ուսապարկում պայթուցիկի գործարկման հետևանքով մահացել է ոստիկանության կինոլոգ։

Պայթուցիկ նյութերի վնասազերծման ստորաբաժանման մեկ այլ աշխատակից կորցրել է ոտքը․ հայտնել է «El Mundo»-ն։

Ըստ պարբերականի՝ ոստիկանները դեպքի վայր էին ժամանել հրաձգության մասին ահազանգից հետո։ Շենքի մուտքի մոտ նրանք հայտնաբերել են կիսաբաց ուսապարկ, որի վրա թարթող լույս է երևացել։

Leave a comment