Քաղաքականություն
10.11.2026 | 13:51
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել աշխարհի ցանկացած վայրում՝ բացի Մոսկվայից։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի հայտարարությանը։
Մելնիկը ելույթ է ունեցել նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել աշխարհի ցանկացած վայրում։
Հնարավոր տարբերակների թվում Մելնիկը նշել է Ֆլորիդան՝ դեկտեմբերին այնտեղ նախատեսված G20-ի գագաթնաժողովի շրջանակում, և նույնիսկ Անտարկտիդան։ Իսկ Մոսկվան նա բացառել է այդ ցանկից։
Նա նաև նշել է, որ Պուտինը շարունակում է հույս ունենալ կոտրել Ուկրաինայի կամքը և ստիպել ուկրաինացիներին կապիտուլյացիայի ենթարկվել։ Միևնույն ժամանակ, ընդգծել է Մելնիկը, դա տեղի չի ունենա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Զելենսկին CNN-ի լրագրող Ջեյք Թափերի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի անվտանգության վերաբերյալ նոր առաջարկը վտանգավոր էր անվանել։
Նա պարզաբանել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերում պատերազմն ավարտելու հարցում, սակայն ցանկանում է սկսել մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործընթացը։
Թրամփը «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում ակնարկել էր խաղաղության համաձայնագրի արդյունքում Ուկրաինայի սահմանների հնարավոր փոփոխության մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի