Թբիլիսիում ձերբակալվել է Աջափնյակի աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող տղամարդը․ նա արդեն Հայաստանում է․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների ամիսներ տևած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիում հայտնաբերվել և ձերբակալվել է սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը, որը նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Հիշեցնենք, որ 37-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու կրելու մեղադրանքներով։
Նա մեղադրվում է նաև 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար։
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։
Դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին։