Աբու Դաբիում հիմնական բանակցություններից առաջ հանդիպել են Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները

Աբու Դաբիում հանդիպել Ուկրաինայի, Եվրոպական Միության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ նախորդելով եռակողմ բանակցություններին․ այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, Կիեւի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Առաջին հանդիպմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։

«Մենք կհամաձայնեցնենք մեր դիրքորոշումները և կհամակարգենք գործողությունները՝ նախապատրաստվելով բանակցությունների հաջորդ փուլին։ Դրանից հետո տեղի կունենա եռակողմ ձևաչափով հանդիպում՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Ուկրաինական պատվիրակության կազմում, որը ես եմ գլխավորում, ընդգրկված են Կիրիլո Բուդանովը, Դավիթ Արախամիան, Սերգիյ Կիսլիցյան և Վադիմ Սկիբիցկին։ Մեր հիմնական առաջնահերթություններն են՝ ռազմական գործողությունների դադարեցումը, հետպատերազմյան անվտանգության ամուր երաշխիքները, Ուկրաինայի տնտեսական վերականգնումն ու զարգացումը, ինչպես նաև հումանիտար միջոցառումները Մենք աշխատում ենք առավելագույն առաջընթաց գրանցել այս հարցերում և մոտեցնել խաղաղությունը,- գրել է Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ռուսական պատվիրակությունը մեկնել է Աբու Դաբի՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցություններին։

Leave a comment