Թրամփը հայտարարել է՝ Իրանի հետ հակամարտությունն արագորեն մոտենում է ավարտին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իրանի հետ հակամարտությունն արագորեն մոտենում է ավարտին, սակայն Վաշինգտոնը ցանկանում է երկարաժամկետ լուծում, որը հաշվի կառնի նաև իր դաշնակիցների շահերը։

«Մենք ցանկանում ենք երկարաժամկետ լուծում, ոչ թե միայն կարճաժամկետ։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, բայց մենք պետք է համոզվենք, որ այդ պայմանավորվածությունը երկարաժամկետ կլինի», – Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

«Այս ամենը արագորեն մոտենում է ավարտին։ Բայց մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, ովքեր երկար տարիներ այդքան լավ են վերաբերվել մեզ»,- հավելել է նա՝ նկատի ունենալով տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին։

Leave a comment