Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հոգնել են պատերազմից և ձգտում են խաղաղության։
«Կարծում եմ՝ Ուկրաինան և Ռուսաստանը հոգնել են պատերազմելուց», – նոյեմբերի 9-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։
«Գիտեք՝ դա (ուկրաինական հակամարտությունը) մեզ չի առնչվում։ Որպես երկրի՝ դա մեզ չի առնչվում։ Բայց անձամբ ինձ է առնչվում», – ասել է Թրամփը։
Նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունները հաջող կանցնեն։