Համացանցում հայտնվել է Արթուր Ալեքսանյանի և կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից

Բաժանորդագրվել

Ալեքսանյանը և նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։ Համացանցում հայտնվել է զույգի առաջին նկարը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։

Ալեքսանյանը և նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Լիմասոլի սուրբ Գևորգ եկեղեցում։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վերջերս ողնաշարի վիրահատության էր տարել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այս պահին «Սպիտակ արջն» անցնում է հետվիրահատական վերականգնողական շրջան և ապաքինվելուց հետո նոր միայն կվերադառնա լիարժեք մարզումների։

Leave a comment