ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2026 թվականը պատմության մեջ ամենատաք տարիներից մեկն է

Այս տարին կլինի ռեկորդային չորս ամենատաք տարիներից մեկը, պայմանավորված նաև Էլ-Նինյո երևույթով։ Այս մասին նշում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:

«2026 թվականը շարունակում է անբնական բարձր ջերմաստիճանների, սառույցի հալման և ծովի մակարդակի բարձրացման երկարատև միտումը ամբողջ աշխարհում, իսկ ուժեղ Էլ Նինյոն, կանխատեսումների համաձայն, կբերի ավելի շատ ջերմություն և ծայրահեղ եղանակային երևույթներ մինչև 2027 թվականը», – նշվում է ՀՕԿ-ի զեկույցում:

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ «Կլիմայի վիճակը 2026» զեկույցում նշվում է, որ վերջին 12 տարիներից յուրաքանչյուրը եղել է ռեկորդային ամենատաքը, ընդ որում՝ վերջին չորսը զբաղեցնում են առաջին չորս տեղերը:

2026 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր միջին գլոբալ ջերմաստիճանը 1.47 աստիճան Ցելսիուսով բարձր էր նախարդյունաբերական մակարդակից և կարող է ավելի բարձրանալ Էլ-Նինյոյի պատճառով:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ մոլորակը կուտակում է ավելի շատ ջերմություն. օվկիանոսի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ այս տարի՝ գերազանցելով 2025 թվականին գրանցված ռեկորդային բարձր ցուցանիշները: Ջերմոցային գազերի միջոցով կուտակված ջերմությունը արտացոլվում է օվկիանոսում, մթնոլորտում, սառույցի հալման և ծովի մակարդակի բարձրացման վրա:

Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր, որ 2026 թվականին Էլ-Նինյո կլիմայական իրադարձությունը կարող է լինել ամենաուժեղը վերջին 40 տարվա ընթացքում՝ հանգեցնելով ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջերմային ալիքները, երաշտները և ջրհեղեղները: Էլ-Նինյոյի էպիկենտրոնում՝ արևադարձային Խաղաղ օվկիանոսում, ծովի մակերևույթի ջերմաստիճանը 2026 թվականի նոյեմբերից մինչև 2027 թվականի հունվարը կարող է բարձրանալ միջինից 3.8 աստիճան բարձր:

ShantNews.am

Leave a comment