ՆԳՆ․ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց, օգնել 105 մարդու

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ–ից։

«Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներ արգելափակվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը»,– նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնում են, որ փրկարարներն իրականացրել են տրանսպորտային միջոցների քարշակման, արգելափակումից դուրսբերման, քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ։

Sputnik Արմենիա

Leave a comment