Թուրքիայի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի հրամանատարությունը և Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատարությունը Միջերկրական ծովի հարավային հատվածում՝ Ալեքսանդրիայի ափերի մոտ անցկացնում են «Բարեկամության ծով-2026 (Bahr El Sadaka)» զորավարժությունը։ Նշենք, որ այն ընթանում է նոյեմբերի 4-ից ու միտված է երկրների ռազմածովային ուժերի միջև հարաբերությունների զարգացման և փոխգործունակության բարձրացմանը։
Զորավարժության հատուկ դիտորդի օրվան մասնակցել են «TCG Anadolu» նավը, «TCG Gaziantep» ֆրեգատը, «TCG Meltem» հրթիռային մոտորանավը, 2 միավոր «SH70» ուղղաթիռ, 3 միավոր «AH-1W» հարվածային ուղղաթիռ և 3 միավոր «Bayraktar TB-3» անօդաչու թռչող սարք։ Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատարությունից մասնակցել են նաև «Gamal Abdel Nasser» բազմաֆունկցիոնալ նավը, ինչպես նաև «M. Fahmy», «El Fateh», «Fouad Zekry», «El Farouk» և «Al-Arish» նավերը։
Զորավարժության հատուկ դիտորդի օրվան հետևել են Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուն և Եգիպտոսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Մահմուդ Ադել Ֆաուզին։
Աղբյուրը՝ Ermenihaber.am