Երևանի քաղաքապետարանն աջակցում է Հայկական գինու շաբաթվան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանն աջակցում է նոյեմբերի 8-14-ը աշխարհի տարբեր երկրներում անցկացվող Հայկական գինու շաբաթվան։ Հայաստանում գինեգործության 6100-ամյա պատմությունը փաստված է, և գինին առանձնահատուկ իրավունք ունի համարվելու Հայաստանի ազգային ըմպելիքը։

«Եկե՛ք աջակցենք սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին, որոնց բարեկեցությունը կախված է խաղողագործությունից, գինեգործությունից և գինու զբոսաշրջությունից՝ աշխարհում ավելի շատ մարդկանց ծանոթացնելով հայկական գինուն։

Այս Հայկական գինու շաբաթվա ընթացքում աշխարհի բոլոր հայերին կոչ է արվում միանալ #UncorkArmenia Challenge-ին։ Այցելե՛ք www.armenianwineweek.com՝ իմանալու, թե ինչպես միանալ #UncorkArmenia Challenge-ին»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment