Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով առնվազն մինչև հունվար կբացակայի խաղադաշտից, հաղորդում է ֆուտբոլային ինսայդես Ֆաբրիցիո Ռոմանոն։

40-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Մայնցի» դեմ Գերմանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում (2:1) ու փոխարինվել 45-րդ րոպեին:

Մանուել Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի հետ պայմանագիր ունի մինչև այս մրցաշրջանի ավարտը: Սպասվում է, որ 2027 թվականի ամռանը դարպասապահն ավարտելու է կարիերան:

Leave a comment