Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում արգելափակել են առնվազն չորս նավթատար լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով։
Ինչպես հաղորդում է իրանական IRIB հեռուստաալիքը, լցանավերը փորձել են Հորմուզի նեղուցով անցել՝ շրջանցելով Թեհրանի արգելքը, սակայն ԻՀՊԿ ռազմածովային ուժերը շարքից հանել են լցանավերի նավիգացիոն համակարգերը։
Իրանը բազմիցս նախազգուշացրել է իր հետ չհամաձայնեցված ծովային ուղիներից օգտվելու վտանգի մասին։