https://arm.sputniknews.ru/20261109/paraqari-surb-harutjun-ekeghecu-taratsqum-khuliganutjun-arats-tghamardy-dzerbakalvel-e—109135457.html
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն արած տղամարդը ձերբակալվել է
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն արած տղամարդը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Դեպքի հանգամանքները պարզվում են։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T19:49+0400
2026-11-09T19:49+0400
2026-11-09T19:49+0400
փարաքար
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
խուլիգանություն
ձերբակալություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_3a5159e34cb3d4499cf13cd1cb35f9af.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ավելի վաղ համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, որ մի տղամարդ վնասում է եկեղեցու գույքը։ՆԳՆ–ից հայտնում են, որ այսօր` ժամը 16։54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել է այն մասին, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը։Ոստիկանությունը պարզել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։Տղամարդը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
փարաքար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_d3d5dcffc73c6d58962c0e390479071c.jpg.webp
փարաքար, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, խուլիգանություն, ձերբակալություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
փարաքար, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, խուլիգանություն, ձերբակալություն, ներքին գործերի նախարարություն (նգն)
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ համացանցում մի տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, որ մի տղամարդ վնասում է եկեղեցու գույքը։
Ոստիկանությունը պարզել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։
Տղամարդը խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։