Ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ, 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ին անվանեց «եռապատերազմի կուսակցություն»՝ հայտարարելով, որ իշխանություններն իրենց հետ պատերազմի քամիներ են բերել Հայաստան։ 

«Ո՞վ է եռապատկել «Եռաբլուր»-ը՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ՝ եռապատերազմի կուսակցությունը, ո՞վ է մեզ բերել 3 պարտություն՝ եռապատերազմի կուսակցությունը՝ ՔՊ-ն։

Իրենց իշխանության առաջին իսկ օրվանից իրենց վրայից պատերազմի հոտ է գալիս, որովհետև այդ մարդիկ իրենց հետ բերեցին պատերազմի քամիները։ Իրենք չեն կարող այդ քամիները հեռու տանել Հայաստանից, որովհետև իրենք են այդ քամիները հրավիրել մեր տուն։

Մենք կարող ենք հեռացնել այդ քամիները։ Յուրաքանչյուր ազգային ուժ կարող է հասնել նրան, որ Հայաստանում վերականգնվի խաղաղությունը։

Ինչ կար տալու, այս մարդը տվել է, և հիմա հարևան երկիրն ուղղակի ուզում է ձգել խաղաղության պայմանագիրը, քանի որ նոր զիջումների հոտն է զգացել։ Պետք է կանգնեցնել զիջումները։ Քանի այս մարդիկ ղեկավարում են մեր արտաքին քաղաքականությունը, Հայաստանի վրայով միշտ գնալու է ու գալու է պատերազմի քամին»,- ասաց Կարապետյանը։

Leave a comment