https://arm.sputniknews.ru/20261109/argelqy-pahpanvum-e-samvel-aleqsanjanin-krkin-tujl-chen-tvel-mutq-gvortsel-rusastan-109126479.html
Արգելքը պահպանվում է. Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Արգելքը պահպանվում է. Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Sputnik Արմենիա
Նման դեպք էր եղել նաև 2024 թվականի հոկտեմբերին։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T16:56+0400
2026-11-09T16:56+0400
2026-11-09T16:56+0400
սամվել ալեքսանյան
ռուսաստան
գործարար
արգելք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0d/100942998_0:0:1501:844_1920x0_80_0_0_9b06b77ca5cab6f5dd8549f5c6f48b79.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է 168.am–ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալեքսանյանը նոյեմբերի 8-ին Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, սակայն օդանավակայանում ռուս սահմանապահները նրան շուրջ 6 ժամ պահել են, ստուգումներ անցկացրել, ապա արգելել մուտքը երկիր։Ըստ 168.am-ի՝ նույն ինքնաթիռում է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 9–ին նույնպես Սամվել Ալեքսանյանին թույլ չէին տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ որոշակի բիզնես գործունեության պատճառով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/04/0d/100942998_45:0:1378:1000_1920x0_80_0_0_d35b1975e96e0c78e02d698145c39e27.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել ալեքսանյան, ռուսաստան, գործարար, արգելք
սամվել ալեքսանյան, ռուսաստան, գործարար, արգելք
Բաժանորդագրվել
Նման դեպք էր եղել նաև 2024 թվականի հոկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին կրկին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է
168.am–ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալեքսանյանը նոյեմբերի 8-ին Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, սակայն օդանավակայանում ռուս սահմանապահները նրան շուրջ 6 ժամ պահել են, ստուգումներ անցկացրել, ապա արգելել մուտքը երկիր։
Ըստ 168.am-ի՝ նույն ինքնաթիռում է եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը Մոսկվա էր մեկնել՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 9–ին նույնպես
Սամվել Ալեքսանյանին թույլ չէին տվել ՌԴ տարածք մուտք գործել Սոչիի հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ որոշակի բիզնես գործունեության պատճառով։