«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դուք էլ երբևէ չէիք պատկերացնի չէ՞, որ Ալիևը Ստեփանակերտում կշրջի Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ Ազգային բարերարը զինված ուժայինների ուղեկցությամբ կտեղափոխվի քննչական մարմին ու կբանտարկվի: Սա է իշխանությունների ստեղծած աղճատված իրականությունը: Հիմա Ալիևը մեզնից պահանջում է Սահմանադրությունը փոխել, հետո գուցե պահանջի կրոնափոխ լինել կամ հայերեն չխոսել…Եթե մենք դա թույլ տանք: