Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. Շիրակի մարզպետ

Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. Շիրակի մարզպետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավորել, չեմ վիրավորել»:

Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նախկինում ռուսներին «Իվաններ» անվանելու մասինիր արտահայտության և դրա շուրջ բարձրացված աղմուկը մեկնաբանելով:

«Ի՞նչն ենք թիրախավորել, մենք ինչի՞ Պողոս-Պետրոսին էլ ենք թիրախավորո՞ւմ, որ ասում ենք Պողոս-Պետրոս դուրս չի գա: Գերմանական նացիստական բառապաշարի օգտագործման մեկնաբանության հետ ոչ գյումրեցիներն են հաշտ, ավելին ասեմ, ոչ էլ Գյումրիում ապրող ռուսներն են հաշտ, որովհետև մեր հարաբերությունները իրենց հետ շատ դրական ու շատ բարիդրացիական է, որևիցե մեկը չի կարող ասել, որ ես կարող եմ վիրավորել մի մեծ ազգի:

ժողովուրդ ջան, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է, ինչի՞ է իմ խոսքին, որը ուղղված է մեր ընդդիմությանը, արձագանքում Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Փոքր ժամանակներում մի բան կար, որ մեկին նեղացնում էին, մեծ եղբորը կանչում էր, հիմա ինչ մեծ եղբորն են կանչել, խոսքս ուղղված է եղել իրենց, թող իրենք ինձ պատասխանեն»,-ասել է նա: 

Leave a comment