https://arm.sputniknews.ru/20261109/2027-tvakanin-ksksvi-hajastan-vrastan-nvor-bardzravvolt-elektrahaghvordman-gtsi-shinararutjuny-109125398.html
2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Sputnik Արմենիա
Առաջին անգամ երկու երկրների միջև կհայտնվի 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ: Նախագծի իրականացումը ձգձգվում է մի քանի տարի: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T16:35+0400
2026-11-09T16:35+0400
2026-11-09T16:35+0400
վրաստանի հանրապետություն
հայաստան
էներգետիկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_0:84:1600:984_1920x0_80_0_0_e0eed4364cced8798a66f0f116e9e18e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։Նշենք, որ նախագիծը հետաձգվում էր մի քանի տարի շարունակ։ Սկզբում նախագծողները չէին կարողանում որոշել, թե որտեղ է գտնվելու ենթակայանը, որը Հայաստանը կկապի Վրաստանի մայրուղային՝ 500 կիլովոլտանոց ցանցին։ Այնուհետև դժվարություններ առաջացան ենթակայանում սարքավորումներ տեղադրող ընկերության ընտրության հարցում․ այդ սարքավորումները պետք է անխափան էներգահոսք ապահովեն երկու երկրների համակարգերի միջև, քանի որ դրանք աշխատում են ոչ թե սինխրոն (ինչպես հայկականն ու իրանականը), այլ միմյանցից առանձին։Այս պահին սկսվել է Դդմաշենից և Այրումից դեպի Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/19/82325422_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4e9b51ae1e1c1f04782e32b49623bc34.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, հայաստան, էներգետիկա
վրաստանի հանրապետություն, հայաստան, էներգետիկա
Բաժանորդագրվել
Առաջին անգամ երկու երկրների միջև կհայտնվի 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գիծ: Նախագծի իրականացումը ձգձգվում է մի քանի տարի:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. 2027 թվականին Հայաստանում կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այդ մասին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի պետբյուջեից այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 69,8 միլիարդ դրամ (190 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի)։ Միջոցները կտրամադրվեն Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ վարկային համաձայնագրի շրջանակում։
Նշենք, որ նախագիծը հետաձգվում էր մի քանի տարի շարունակ։ Սկզբում նախագծողները չէին կարողանում որոշել, թե որտեղ է գտնվելու ենթակայանը, որը Հայաստանը կկապի Վրաստանի մայրուղային՝ 500 կիլովոլտանոց ցանցին։ Այնուհետև դժվարություններ առաջացան ենթակայանում սարքավորումներ տեղադրող ընկերության ընտրության հարցում․ այդ սարքավորումները պետք է անխափան էներգահոսք ապահովեն երկու երկրների համակարգերի միջև, քանի որ դրանք աշխատում են ոչ թե սինխրոն (ինչպես հայկականն ու իրանականը), այլ միմյանցից առանձին։
KfW-ի հետ առաջին վարկային համաձայնագրերը կնքվել էին 2014-2015 թվականներին, սակայն հետո միջոցների տրամադրումը հետաձգվել էր։ Ներկայումս շինարարության համար ներգրավվել է ընդհանուր առմամբ 323,75 միլիոն եվրո՝ նախագծի 542,75 միլիոն ընդհանուր արժեքի պարագայում։
Այս պահին սկսվել է Դդմաշենից և Այրումից դեպի Վրաստանի սահման ձգվող էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը շահել է հնդկական KEC International Limited ընկերությունը։
Հայաստան-Վրաստան գծի, ինչպես նաև կառուցվող (նույնպես ուշացումներով) 400 կիլովոլտանոց Իրան-Հայաստան գծի շինարարության ավարտի արդյունքում նախատեսվում է ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցք՝ էլեկտրաէներգիայի առևտրի և տարանցման համար։