Խցանումների համար կա մեկ լուծում, և այդ լուծումը տրանսպորտին առաջնահերթություն տալն է. Ավինյան

Խցանումների համար կա մեկ լուծում, և այդ լուծումը տրանսպորտին առաջնահերթություն տալն է. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տրամաբանական է, որ տնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու է։ Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի խցանումներին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։

Ըստ Ավինյանի՝ խցանումների համար կա մեկ լուծում, և այդ լուծումը տվել են գրեթե բոլոր զարգացած քաղաքներն ու երկրները, այն է՝ հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալ, այսինքն՝ ունենալ առանձնացված գծեր, ինչպես նաև ավտոմեքենաների համար սահմանափակումներ մտցնել։

«Այն ավտոմեքենաները, որոնք մեր փողոցներով այսօր երթևեկում են, NO₂-ի արտանետման այնպիսի ծավալ են ստեղծում, որն իրապես առողջության համար վտանգավոր է, մանավանդ այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ»,- ասաց նա։

Թեմային Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Նա կարևորեց Երևանում հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքը. «Չկա որևէ քաղաքացու մուտքը Երևան սահմանափակելու արգելք։ Կա խնդիր՝ ավտոմեքենաների մեծ հոսք, և կան հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Եվ Երևան քաղաքում կամ մեկ այլ քաղաքում այլ լուծում չկա, քան հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը՝ ավելացնելով ավտոբուսային գծեր և սահմանափակելով մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը տարբեր հատվածներով»։

Leave a comment