Ազգային ժողովում ծեծկռտուքից մոտ երկու շաբաթ անց ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն գործադրելու հոդվածներով:
Գլխավոր դատախազությունը MediaHub-ին հայտնել է, որ դեռ մեղադրյալներ չկան:
Հիշեցնենք, որ միջադեպից հետո՝ հոկտեմբերի 28-ին, դատախազությունից մեզ հայտնել էին, որ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ: