Առաջին անգամ Երևանում՝ ոչ թե թրիբյութ, այլ՝ բնօրինակ (անձամբ)։
Նոյեմբերի 21-ին բեմ կբարձրանա Էնդրյու Դոնալդսը՝ լեգենդար ENIGMA-ի ձայնը։ Նրա համար սա անձնական պատմություն է։
Հայաստան գալու առաջարկն Էնդրյուն ուրախությամբ է ընդունել։ Նրան Հայաստանի հետ շատ բան է կապում. երգչի որդին կիսով չափ հայ է, տանը գիտեն և հարգում են հայկական ավանդույթները։ Այդ պատճառով էլ Երևանում կայանալիք համերգը նրա համար հերթական հյուրախաղ չէ, այլ առանձնահատուկ իրադարձություն։
«Էնդրյու Դոնալդսը ENIGMA-ի բնօրինակ ձայնն է՝ վառ, կայացած երգիչ, ակնառու ժամանակակից կատարող»,- ասում են կազմակերպիչները։ Իսկ ինչ է ասում ինքը՝ Էնդրյուն. «Ես ձեզ համար կկատարեմ ENIGMA-ի դասական երգերը և իմ սոլո էնիգմատիկ հիթերը։
Սա շոու է՝ հրաշալի լարային նվագախմբի, մանկական երգչախմբի և ձեր հարազատ Երևանից հրաշալի երգչուհու մասնակցությամբ։ Կլինի նաև մի համար հայ երաժշտի հետ։
Մենք այն հատուկ պատրաստում ենք Երևանի համար, որպեսզի ENIGMA-ի հնչողությունը միավորենք Հայաստանի հոգու հետ։
Կհանդիպենք նոյեմբերի 21-ին։
Երևան՝ խաղաղություն և սեր»։