Մտքեր են փոխանակվում Պուտին-Թրամփ-Ծինփին հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը մտքեր են փոխանակում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Տեղի է ունենում հնարավոր օրակարգի վերաբերյալ առաջարկների փոխանակում։ Կողմերն այդ հարցի շուրջ կարծիքներ են փոխանակում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱԽՏՀ-ի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպման բովանդակությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հանդիպումը ցանկացած դեպքում հետաքրքիր կլինի և կգրավի ամբողջ աշխարհի ուշադրությունը։

Leave a comment