Ի՞նչ փուլում է Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վերաբերյալ քրեական գործը 4 տարի անց

Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների սպանության վերաբերյալ քրեական գործը ներկայումս գտնվում է հիմնական դատալսումների փուլում։

Քրեկան դատարանից MediaHub-ին հայտնեցին, որ մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր և իրեղեն ապացույցներն ամբողջությամբ հետազոտվել են։

Հետազոտվել են նաև պաշտպանության կողմի ներկայացրած գրավոր ապացույցները։ Հարցաքննվել են վկաների մեծ մասը, սակայն դեռևս անհրաժեշտ է հարցաքննել ևս մի քանի վկայի։

Դատական նիստերը նշանակվում են յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը։

Միևնույն ժամանակ, դատաքննությունը շարունակում է անցկացվել դռնփակ՝ պայմանավորված վկաների հարցաքննությամբ, ինչպես նաև տուժողների մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության ու անչափահասի լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Leave a comment