Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը չորրորդ տեղն են գրավել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Գրան Պրիում, որը ISU-ի փուլերից է:
Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում վաստակել է 181.46 միավոր: Կարճ ծրագրից հետո նրանք երրորդն էին:
Բրոնզե մեդալակիր դարձած ճանոպանցիներ Յունա Նագաոկան ու Սումիտադա Մորիգուչին հավաքել են 181.50 միավոր:
Հիշեցնենք, որ այս տարի Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մասնակցել են նաև ձմեռային Օլիմպիական խաղերին (14-րդ տեղ) ու աշխարհի առաջնությանը (8-րդ տեղ):