Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով

https://arm.sputniknews.ru/20261109/jrvezhi-aghbavajri-gvortsuneutjuny-kasecvel-e-tnoreny-tuganvel-e-54-mln-dramvov-109109251.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աղբավայր, ջրվեժ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

աղբավայր, ջրվեժ, հհ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Բաժանորդագրվել

Աղբավայրի գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրվեժի աղբավայրում հայտնաբերված խախտումների պատճառով «Անկոլո» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել, իսկ ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Տեսչական մարմինը պարազաբանել է, որ ստուգումն իրականացրել է «Հետք» լրատվական կայքի հրապարակումների, պետական գերատեսչությունների գրությունների և քաղաքացիների բողոքների հիման վրա։

Պարզվել է, որ ընկերությունը համայնքից վարձակալած 1 հա տարածքում աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ է իրականացրել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության։

Մյուս՝ 2 հա տարածքում, ըստ ՎՏԱՄ–ի, ընկերությունն ունեցել է աղբավայր շահագործելու թույլտվություն, սակայն չի պահպանել դրանով սահմանված բոլոր բնապահպանական պահանջները։ Մասնավորապես, աղբը պատշաճ չի ծածկվել մեկուսիչ հողի շերտով, չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ։

Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում 1404 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք լցվել և հարթեցվել է աղբով՝ վնաս պատճառելով հողային ռեսուրսներին։

ԲԸՏՄ-ն ընկերությունից պահանջել է փոխհատուցել պատճառված վնասը՝ 26 535 դրամի չափով, ինչպես նաև սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումները։
Տեսչական մարմինը գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։

Leave a comment