https://arm.sputniknews.ru/20261109/arshak-karapetjany-hravirvel-e-glkhavvor-datakhazutjun-109108761.html
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Sputnik Արմենիա
Ի դեպ, նա արդեն 2 տարի է հետախուզման մեջ է։ 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T12:18+0400
2026-11-09T12:18+0400
2026-11-09T12:19+0400
արշակ կարապետյան
հհ դատախազություն
ապօրինի
գույք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/12/77298575_0:83:1600:983_1920x0_80_0_0_9c0855bce981911ea0599d35d91286ce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք «Azdarar» հարթակից։Նշվում է, որ Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Նրանք պետք է ներկայանան դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր։Ի դեպ, Արշակ Կարապետյանն առնվազն 2024 թվականից Հայաստանում չի գտնվում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 11-ից Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ է հարուցվել։ ՔԿ–ից այդ ժամանակ հայտնել էին, որ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին Սև լճի տարածք ադրբեջանցի զինծառայողների ներխուժելուց հետո։Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք:Հավելենք, որ գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը 2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին` պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ արվեց 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/06/12/77298575_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7ac7f279c9a59d7dec3793aeaa7921bb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արշակ կարապետյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
արշակ կարապետյան, հհ դատախազություն, ապօրինի, գույք
12:18 09.11.2026 (Թարմացված է: 12:19 09.11.2026)
Բաժանորդագրվել
Ի դեպ, նա արդեն 2 տարի է հետախուզման մեջ է։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկանում ենք
«Azdarar» հարթակից։
Նշվում է, որ Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։
«Ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել»,– ասված է «Azdarar»–ում։
Նրանք պետք է ներկայանան դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր։
Ի դեպ, Արշակ Կարապետյանն առնվազն 2024 թվականից Հայաստանում չի գտնվում։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 11-ից Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ է
հարուցվել։ ՔԿ–ից այդ ժամանակ հայտնել էին, որ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին Սև լճի տարածք ադրբեջանցի զինծառայողների ներխուժելուց հետո։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք:
Հավելենք, որ գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը 2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին` պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ արվեց 2021 թվականի նոյեմբերի 15-ին։