Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը և դրա շրջանակում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ պատասխանատվության անխուսափելիության անհրաժեշտությանը։

«Ցավալի փաստ է, բայց մյուս կողմից՝ եթե այս ցավալի փաստի հետ չառերեսվենք, կոռուպցիայի դեմ պայքար չի լինի։

Ի՞նչ նկատի ունեմ․ կառավարող թիմի և կառավարող շրջանակների ներկայացուցիչները նաև այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռնարկած գործունեության արդյունքում դատվում են, և դա նորմալ է ոչ թե այն իմաստով, որ նրանք կոռուպցիոն գործունեությամբ են զբաղվել, այլ նորմալ է, որ եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է՝ կառավարո՞ղ, թե՞ ընդդիմադիր շրջանակի ներկայացուցիչ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի։

Այսինքն՝ եթե հակակոռուպցիոն պայքարում ընտրողաբար «մերոնք» և «ձերոնք» տրամաբանություն լինի, չի ստացվի, որովհետև ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ»,– ասաց նա։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց կոմիտեի լավ աշխատանքը, ապա եզրակացրեց․ «Համոզված եմ և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, դա է բխում մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից»։

Leave a comment