Շաբաթ օրը Լեհաստանի Կրակով քաղաքի Շուկայի հրապարակում կրակ բացած տղամարդը մահացել է հիվանդանոցում․ այս մասին հայտնել է ոստիկանությանը։
«Երկուշաբթի օրը Փոքրլեհական վոևոդության (Małopolska) ոստիկանությունը հայտնեց Կրակովի Շուկայի հրապարակում կրակ բացած անձի մահվան մասին։ 24-ամյա լեհ քաղաքացին հոսպիտալացվել էր նրան ձերբակալելու գործողության ընթացքում հրազենային վնասվածքներ ստանալուց հետո», — հաղորդում է հեռուստաալիքը։
Շաբաթ երեկոյան՝ նոյեմբերի 7-ին, մի տղամարդ Կրակովի Շուկայի հրապարակի մոտակայքում մեքենայից կրակ էր բացել անցորդների ուղղությամբ. 6 մարդ մահացել էր, 16-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում կա նաև Ռուսաստանի քաղաքացի։ Լեհաստանի դատախազությունը հրաձգությունը որակել է ահաբեկչական գործողություն։