2025թ. իրավապահներին է հանձնվել բնապահպանական խախտումների 920 նյութ

2025 թվականին Հայաստանում բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ իրավապահ մարմիններին է հանձնվել 920 նյութ։

Ինչու է դա կարևոր. 2024 թվականի համեմատությամբ (երբ իրավապահներին էր փոխանցվել 684 նյութ) արձանագրվել է ցուցանիշների էական աճ՝ շուրջ 34.5%-ով։ Խախտումների թվով արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջատար եռյակը գլխավորում են անտառաշատ մարզերը՝ Տավուշը, Լոռին և Սյունիքը։

Բնապահպանական խախտումների աշխարհագրական բաշխվածությունը (2024-2025թթ.).

  • Ընդհանուր դինամիկան.

  • Առաջատար մարզերը 2025 թվականին.

    1. Տավուշ. 577 դեպք (գրեթե կրկնակի ավելի, քան 2024-ին)։

    2. Լոռի. 210 դեպք։

    3. Սյունիք. 46 դեպք։

  • Համեմատությունը 2024 թվականի հետ.

    • 2024-ին ևս նույն եռյակն էր առաջատարը. Տավուշում արձանագրվել էր 242 դեպք, Լոռիում՝ 162, իսկ Սյունիքում և Գեղարքունիքում՝ 25-ական դեպք։

Leave a comment