Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի մահից հետո հայտնվել դրախտում, այլ ոչ թե դժոխքում։
CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են՝ արդյոք ակնկալում է մահից հետո հայտնվել դրախտում։ «Հուսով եմ՝ այո։ Ես չեմ ցանկանում հայտնվել դժոխքում»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը կմեծացնեն դրախտում հայտնվելու իր հնարավորությունները։
Փետրվարին Թրամփը հայտարարել էր, որ պետք է դրախտ գնա, քանի որ շատ բարիքներ է գործել։