Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, եղանակային պայմանները կտրուկ փոփոխվել են։ Համաձայն օդերևութաբանական կանխատեսումների՝ նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից և 9-ի գիշերը Երևանում սպասվում են տեղումներ, իսկ մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Արդեն նոյեմբերի 9-ի ցերեկվանից սկսած՝ մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ, հանրապետության ամբողջ տարածքում հաստատվելու է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության մարզերում ևս նոյեմբերի 8-ի ցերեկը և 9-ի գիշերը կանխատեսվում են տեղումներ, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի ցերեկային ժամերին տեղումները կպահպանվեն միայն Սյունիքի մարզում։ Մասնավորապես, լեռնային և նախալեռնային շրջաններում անձրևին կհետևի ձյունն ու թաց ձյունը։
Միաժամանակ, կանխատեսվում է քամու ուժգնացում. արևմտյան քամու արագությունը նոյեմբերի 8-ի ցերեկը և 9-ին առանձին վայրերում կարող է հասնել 16-19 մ/վրկ-ի։ Օդերևութաբանները զգուշացնումեն նաև ջերմաստիճանի զգալի անկման մասին. նոյեմբերի 9-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, իսկ նոյեմբերի 9-10-ի գիշերային ժամերին ցուցմունքները կնվազեն միանգամից 9-11 աստիճանով։