Հայտնի է, ով է գլխավորելու Ուկրաինայի պատվիրակությունը Աբու Դաբիում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցություններում, որոնք կանցկացվեն Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնել են աղբյուրները։ 

Գործակալության տվյալներով՝ պատվիրակության կազմում կընդգրկվեն նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Ուկրաինայի Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան և Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։

Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի պետության ղեկավարի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ 

Բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։

Leave a comment