https://arm.sputniknews.ru/20261109/rd-zu-n-harvatsner-e-hascrel-ukrainaji-mi-sharq-entakajanneri-pn-109101293.html
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական զորքերը գրոհների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել: 09.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-09T10:33+0400
2026-11-09T10:33+0400
2026-11-09T10:34+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_85944b051a09a628bc7a71ec8373fccb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։Նշվում է, որ գիշերվա ընթացքում հարվածների հետևանքով խոցվել են.Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում, Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում,Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում, Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում,Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_9b1ae95edae41457485c519120fb19c4.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս)
Ռուսական զորքերը գրոհների ընթացքում անօդաչու թռչող սարքեր են կիրառել:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«ՌԴ զինված ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների և Ուկրաինայի ԶՈւ օբյեկտների աշխատանքը, հարվածային ԱԹՍ-ների արտադրության ու պահպանման վայրերին, ինչպես նաև ռազմական գույքով և երկակի նշանակության բեռներով նավերին»,- ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պոլտավայի մարզում՝ Գլոբինոյի գործարանը, որի տարածքում իրականացվում էր մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքում և պահպանում,
Կիևի մարզում՝ ենթակայան Բելայա Ցերկով բնակավայրի շրջանում,
Դնեպրոպետրովսկի մարզում՝ ենթակայան Կրիվոյ Ռոգ բնակավայրի շրջանում,
Չերկասիի մարզում՝ ենթակայան Չերկասի բնակավայրի շրջանում,
Վիննիցայի մարզում՝ քարշային ենթակայան։
Բացի այդ, Սևծովյան ջրատարածքում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված սպառազինությամբ և ռազմական գույքով բեռնված չորաբեռնանավ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։