Բաղրամյան պողոտայից նոտար տանող փողոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է

Բաղրամյան պողոտայից նոտար տանող փողոցից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 8-ին ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված տղամարդը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն է։

Նշենք, որ նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր, իսկ նշված վայրում հայտնաբերվել էր ռուսական համարանիշերով Skoda մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա էին արնանման հետքեր, իսկ Skoda-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել էին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։

Leave a comment