Ֆրանսիան կմասնակցի Աբու Դաբիում ընթացող այդ քննարկումներին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպացի ներկայացուցիչները կմիանան Ուկրաինայում պատերազմի ավարտին նվիրված բանակցություններին, որոնք նախատեսված են հաջորդ շաբաթ Աբու Դաբիում։ Ֆրանսիան արդեն հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը։
Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Reuters-ին։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա բանակցություններին ներկա կլինեն եվրոպական երկրների ներկայացուցիչներ։
«Եվրոպացիները պատշաճ կերպով ներկայացված կլինեն։ Ֆրանսիան կմասնակցի Աբու Դաբիում ընթացող այդ քննարկումներին»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում։