ԱՄՆ ընտրություններում հաղթած դեմոկրատները պատրաստում են Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները մշակում են Ուկրաինային մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու նոր փաթեթ: 

Ինչպես հայտնում է «Financial Times»-ը, Կիևի աջակիցները նախատեսում են նախաձեռնությունը հաստատել մինչև հունվար` Կոնգրեսի կազմի փոփոխությունը, այն ներառել պաշտպանական բյուջեի ամենամյա նախագծում, ինչն օրենսդիրները պարտավոր են ընդունել մինչև լիազորությունների ավարտը:

Դեմոկրատները նաև պատրաստվում են փոփոխություններ մտցնել Ռուսաստանի դեմ սանկցիաների մասին Լինդսի Գրեմի օրենքում, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի մասին կնքած գործարքից հետո:


 

Leave a comment