Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը

Հասարակություն

08.11.2026 | 16:01

Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը, որն ազդարարում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոներին նախորդող հիսնօրյա շրջանի սկիզբը։

Հիսնակը 50-օրյա պահքի շրջան է, որը նախորդում է հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին։

Հիսնակաց բարեկենդանը շարժական է և ամեն տարի նշվում է նոյեմբերի 15-ից 21-ն ընկած կիրակի օրը։ 2026 թվականին այն համընկնում է նոյեմբերի 15-ին։

Հիսնակաց պահքի խորհուրդը հավատացյալների հոգևոր պատրաստությունն է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին՝ աղոթքի, ապաշխարության և ժուժկալության միջոցով։

Հայ Առաքելական եկեղեցու ավանդության համաձայն՝ հիսնօրյա պահքն ամբողջությամբ պահելը բոլոր հավատացյալների համար պարտադիր չէ։ Այդ շրջանում առանձնացվում են նաև շաբաթապահքեր։

Leave a comment